National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.06.2022
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն. դեսպան Ջոն Գալագեր
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 28-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի, Վրաստանում եւ Հայաստանում Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով հատուկ խորհրդական Քլեր Մաքյանի, աուդիտի հարցերով փորձագետ Ջոն Չեշայրի հետ:

Անդրանիկ Քոչարյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, նշել է, որ նախորդ հանդիպումը 3 տարի առաջ է եղել:  «Covid-19-ի, ապա նաեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով շատ ծրագրեր, այդ թվում` այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել նախորդ հանդիպմանը, կիսատ են մնացել, սակայն, հետպատերազմական շրջանում խաղաղության օրակարգը պետք է դարձնել առաջնահերթություն»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է միջազգային գործընկերների հետ անվտանգային հարցերի շուրջ համագործակցությունը` այս համատեքստում առանձնացնելով DCAF-ին, որի աջակցությամբ դեռեւս ապրիլ ամսին ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուսումնական այց է կատարել Շվեյցարիայի Համադաշնություն:

Հանձնաժողովի նախագահն առանձնահատուկ շեշտել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում եւս: Անդրանիկ Քոչարյանը կարեւոր է համարել Հայաստանում զինված ուժերի բարեփոխումների իրականացման ճանապարհին Միացյալ Թագավորության հաջողված փորձի ուսումնասիրումը եւ կիրառումը` հատկապես նոր ձեւավորվելիք արտաքին հետախուզական եւ հատուկ ծառայությունների գործունեության շրջանակում:

Դեսպան Ջոն Գալագերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պաշտպանության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություններ ունեն:

Քլեր Մաքյանն իր հերթին ներկայացրել է Պաշտպանության ներքին աուդիտի ու ռիսկի կառավարման բնագավառում ՀՀ ՊՆ-ի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորությունները: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է այս բնագավառում համագործակցությունը ու վստահեցրել, որ այն կլինի իր անմիջական ուշադրության ներքո:

Կողմերը վստահեցրել են, որ հանդիպումները կլինեն շարունակական:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am